Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը խոստովանել է, որ հուշել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին «Տիտանիկ»-ի տեսարանում ասել «Ես աշխարհի արքան եմ» կուլտային արտահայտությունը, գրում է Screen Rant-ը։
Կինոռեժիսորը պատմել է, որ սկզբում դերասանին խնդրել է գայլի պես ոռնալ, բայց տասը փորձից հետո նկարահանող խմբին չի հաջողվել հասնել ցանկալի արդյունքի, որից հետո որոշել են մտածել մի տեսարան, որը կարտացոլեր Դի Կապրիոյի հերոս Ջեքի կերպարը: Այդ պահին Քեմերոնի մոտ միտք է ծագել՝ խնդրել դերասանին ասել «Ես եմ աշխարհի արքան» արտահայտությունը, որը հետագայում դարձավ խորհրդանշական։
«Նա գրպանում ոչ մի կոպեկ չունի. Նա իր անիծված տոմսը շահել է պոկերի խաղում: Նա ապրում է անհոգ, առանց պատրանքների։ Նա հանդիպել է (լավագույն ընկերոջը) Ֆաբրիցիոյին, և նրանք պարզապես զվարճանում են: Դա նրա կյանքի ու կենսական ոգու արտահայտությունն էր, որը թվում էր անմարելի ու լի ուժով»,- պարզաբանել է Քեմերոնը։
25 տարի է անցել այն պահից, երբ Ջեյմս Քեմերոնն աշխարհին նվիրեց իր էպիկական լիամետրաժ գլուխգործոցը: «Տիտանիկ» ֆիլմը պատմում է 1912 թվականին համանուն նավի օվկիանոս դուրս գալու ու խորտակման ողբերգական պատմությունը։ Պատմական իրադարձության ժամանակ գեղարվեստական պատմություն պատմելը կախարդանք է ավելացրել ֆիլմին՝ գրավելով հանդիսատեսի և քննադատների սրտերը: Այն ահռելի հաջողություն ունեցավ և արժանացավ «Օսկար»-ի, իսկ ավելի կոնկրետ՝ 11 արձանիկի։
«Տիտանիկ»-ի նկարահանումների կուլիսային գաղտնիքների մասին ավելին՝ այստեղ՝
25 տարի անց. «Տիտանիկ»-ի նկարահանումների կուլիսային գաղտնիքները


