Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հաստատել է, որ «Ավատար»-ի չորրորդ և հինգերորդ մասերը կթողարկվեն։ Իր պլանների մասին ռեժիսորը խոսել է HBO Max-ի «Ո՞վ է խոսում Քրիս Ուոլասի հետ» շոուի ընթացքում, որի խոսքերը մեջբերում է NME-ն։
Քեմերոնի որոշման վրա ազդել է ֆրանշիզի երկրորդ ֆիլմի կոմերցիոն հաջողությունը, որը հայտնվել է «Ջրի ճանապարհը» ենթավերնագրով։ Եթե այն տապալվեր կինովարձույթում, ապա հետագա մասերի արտադրությունը կդադարեցվեր։ Ընդամենը 14 օրվա ընթացքում համաշխարհային կինովարձույթը հավաքել է մեկ միլիարդ դոլար։ Ժապավենի պրեմիերան կայացել է 2022 թվականի դեկտեմբերի սկզբին։
Երրորդ մասի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է։
«Ես գիտեմ, թե ինչ եմ անելու առաջիկա 6 կամ 7 տարիներին: Վստահ եմ, որ շուտով Disney-ի առաջատար մասնագետների հետ կքննարկենք «Ավատար 3»-ի զարգացման պլանը, որն արդեն պատրաստ է»,- ասել է Քեմերոնը։
«Ավատար»-ի 4-րդ և 5-րդ մասերի սցենարներն արդեն գրված են։ Ռեժիսորը նաև բացահայտել է, որ ժամանակից շուտ նկարահանել է «Ավատար 3»-ի և «Ավատար 4»-ի տեսարանները, որպեսզի խուսափի «Stranger Things»-ի խնդիրներից, որտեղ հերոսների տեսքը տարբեր մասերում մեծապես տարբերվում է դերասանների մեծանալու պատճառով:
Կարող եք կարդալ նաև`