Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ջեյքոբ Էլորդին նկարահանվելու է Էլվիս Փրեսլիի կնոջ՝ Պրիսցիլայի մասին պատմող կենսագրական ֆիլմում։ Հոլիվուդյան դերասանը կխաղա ռոքնռոլի արքայի դերը։ Ֆիլմի ռեժիսորն է Սոֆյա Կոպպոլան։
Կենսագրական ֆիլմն այժմ նկարահանվում է Տորոնտոյում։
Հոկտեմբերի վերջին հայտնվեցին նկարահանումների առաջին կադրերը։
Եվ այժմ Ջեյքոբին նորից «բռնացրել» են նկարահանման հրապարակում՝ Էլվիս Փրեսլիի դերում։ Էլորդին շագանակագույն բաճկոնով է եղել, համապատասխան սվիտերով, սպիտակ շապիկով և մոխրագույն տաբատով։ Նրա գործընկերուհի Քեյլի Սփենին հագած է եղել սպիտակ բլուզ, կապույտ ժակետ և շագանակագույն վերարկու։





Կենսագրական ֆիլմի մանրամասները պրոդյուսերները գաղտնի են պահում: Ֆիլմը հիմնված է Պրիսցիլա Փրեսլիի՝ ամուսնու մասին հուշերի վրա, որը կոչվում էր «Էլվիսը և ես»։ Այս կենսագրությունը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր։


