Դերասան Ջեյսոն Մոմոան, որը խաղում է Աքվամենի դերը DC-ի ֆիլմերում, վստահեցրել է, որ իր կերպարը կհայտնվի կինոստուդիայի նոր նախագծերում, գրում է Total Film-ը։
«Պիտեր Սաֆրանը (DC-ի ղեկավարներից մեկը) «Աքվամենը և կորուսյալ թագավորությունը» ֆիլմի պրոդյուսերն է, ինչպես նաև իմ լավ ընկերը: Ես վստահ եմ, որ Աքվամենը կդառնա DC Universe-ի մի մասը: Այդպես էլ նախատեսված է: Աքվամենից ավելի զիլ բան չկա»,- ասել է Մոմոան։
Դերասանը հույս է հայտնել, որ մարդիկ կցանկանան դիտել Աքվամենի մասին նոր ֆիլմը, քանի որ, ըստ «Գահերի խաղի» աստղի, ֆիլմը չափազանց զվարճալի է ստացվել։ Մոմոան հավելել է, որ հաճույք է ստանում կատակերգական դերեր խաղալուց։
«Ֆիլմում իսկապես զվարճալի տեսարաններ կան Պատրիկ Ուիլսոնի հետ: Նա ինձ շատ է դուր գալիս: Հիանալի էր նրա հետ աշխատելը, կարծես մենք եղբայրներ լինենք»,- ասել է Մոմոան:
«Աքվամենը և կորուսյալ թագավորությունը» ֆիլմի թողարկումը նախատեսվում է այս տերեվերջին։