Logo

Ջոջո Մոյեսի լավագույն 5 գրքերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:05 / 21.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ջոջո Մոյես

Լուսանկարում՝ «Ես մինչ քեզ» վեպի էկրանավորումից դրվագ

Ջոջո Մոյեսը «Ես մինչ քեզ» հայտնի վեպի հեղինակն է, անգլիացի գրող։ Նրա ձեռքբերումներից է Ռոմանտիկայի ժանրի վիպասանների ասոցիացիայի կրկնակի մրցանակակիր լինելը, ինչը, ի դեպ, հազվադեպ է տեղի ունենում: Ի վերջո, քչերն են երկու անգամ ստացել այդ մրցանակը։ Նրա «Ես մինչ քեզ» գիրքը կես միլիոն օրինակով թողարկվելուց հետո վաճառվել է մի քանի ամսում և թարգմանվել 39 լեզվով:

Ներկայում Ջոջո Մոյեսը ռոմանտիկ արձակի ամենապահանջված և սիրված հեղինակներից է։ Նրա գործերից շատերը ճանաչվել են միջազգային բեսթսելլերներ, և ընթերցողների սերն ու հսկայական հետաքրքրությունը յուրաքանչյուր հրատարակված վեպի նկատմամբ բրիտանացի գրողի հաջողության հիմնական ցուցիչն է։

Ջոջո Մոյես-111

Այսօր ձեզ ենք ներկայացնում հեղինակի թոփ 5 ստեղծագործությունները՝

«Հարսնացուների նավը»

Հարսնացուների նավը-Ջոջո Մոյես

«Հարսնացուների նավը» ստեղծագործությունը Ջոջո Մոյեսի լավագույն գրքերի վարկանիշում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Վեպի հիմքում ընկած է իրական պատմություն գրողի տատիկի կյանքից: Նկարագրված են 1946 թվականի իրադարձությունները, երբ ավարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ «Վիկտորիա» նավը նավարկում է Ավստրալիայից Անգլիա, որի վրա մի քանի հարյուր հարսնացու կա, որոնք ամուսնացել են աշխարհի համար ոչ խաղաղ պահին։ Ռազմական գործողությունների ավարտից հետո կառավարությունն իր վրա է վերցնում կանանց՝ իրենց ամուսինների մոտ հասցնելու առաջադրանքը։ Սակայն 6 շաբաթ ձգվող նավարկությունն իսկական փորձություն է դառնում շատ կանանց համար։ Հերոսուհիներից մեկը հենց նավի վրա է իմանում ամուսնու մահվան մասին, մյուսը հեռագիր է ստանում այն ​​մասին, որ իրեն չեն սպասում, երրորդը ծանոթանում է նավաստու հետ և մոռանում ամուսնական հավատարմության մասին...

«Վերջին նամակը քո սիրելիից» 

Վերջին նամակը քո սիրելիից-Ջոջո Մոյես

«Վերջին նամակը քո սիրելիից»-ը Ջոջո Մոյեսի այն վեպն է, որը նրան արժանացրել է Ռոմանտիկայի ժանրի վիպասանների ասոցիացիայի երկրորդ մրցանակին: Վեպի սկզբում նկարագրվում են 1960 թվականի իրադարձությունները: Երիտասարդ կինն ավտովթարի է ենթարկվում, որի հետևանքով գլխի ծանր վնասվածք է ստանում։ Այժմ նա չի կարող հիշել ոչ մի օր իր անցյալ կյանքից, նույնիսկ իր անունը: Հերոսուհին իմանում է, որ իր անունը Ջենիֆեր է և ամուսնացած է հարուստ տղամարդու հետ։ Սակայն սկսում է առեղծվածային նամակներ ստանալ իր սիրելիից, որոնք կապող օղակ կդառնան հերոսուհու անցյալի և ներկա կյանքի միջև։

Շատ տարիներ անց առեղծվածային հաղորդագրություններից մեկն է հայտնվում, որը պատահաբար հայտնվել էր խմբագրական արխիվում։ Այն գտնում է երիտասարդ լրագրող Էլլին։ Նամակն այնքան է հուզում նրան, որ նա որոշում է ամեն կերպ գտնել հին նամակի հերոսներին։

«1 պլյուս 1»

1 պլյուս 1-Ջոջո Մոյես

«1 պլյուս 1»-ը բացում է Ջոջո Մոյեսի լավագույն գրքերի եռյակը:

Հերոսուհին երկու երեխաների միայնակ մայր է, որն անում է հնարավոր ամեն բան գոյատևելու համար: Նրա դուստրը փայլուն երեխա է՝ տարօրինակություններով, իսկ որդեգիր որդին՝ Նիկին, ամաչկոտ է և չի կարողանում հակահարված տալ տեղի խուլիգաններին: Հերոսների կյանքը փոխվում է դեպի լավը Էդ Նիքալսի հետ հանդիպումից հետո․․․ 

«Աղջիկը, որին լքել ես»

Աղջիկը, որին լքել ես-Ջոջո Մոյես

«Աղջիկը, որին լքել ես»-ը Ջոջո Մոյեսի լավագույն գրքերից է: Գրեթե մեկ դար է բաժանում Սոֆի Լեֆևրին և Լիվ Հալսթոնին։ Բայց նրանց միավորում է վճռականությունը՝ մինչև վերջ պայքարելու այն ամենի համար, ինչն ամենաթանկն է կյանքում: Սոֆիի համար «Աղջիկը, որին լքել ես» նկարը հիշեցնում է 20-րդ դարի սկզբին Փարիզում իր ամուսնու՝ տաղանդավոր նկարչի հետ ապրած երջանիկ տարիները։ Չէ՞ որ այս կտավի վրա ամուսինը պատկերել է հենց իրեն՝ երիտասարդ և գեղեցիկ: Լիվ Հալսթոնի համար, որն ապրում է մեր օրերում, Սոֆիի դիմանկարը հարսանեկան նվեր է, որը տվել է իր սիրելի ամուսինը մահից առաջ: Պատահական հանդիպումը բացում է Լիվի աչքերը նկարի իրական արժեքի հանդեպ, իսկ երբ նա իմանում է նկարի պատմությունը, ընդմիշտ փոխվում է նրա կյանքը: 

«Ես մինչ քեզ»

Ես մինչ քեզ-Ջոջո Մոյես

«Ես մինչ քեզ»-ը գլխավորում է Ջոջո Մոյեսի լավագույն գրքերի ցանկը։ Սա սիրո պատմություն է, որը կարող է դիպչել մինչև հոգու խորքը: Նրանք բոլորովին տարբեր են, բայց նրանց հանդիպումը կանխորոշված ​​էր ի վերուստ։ Վեպի գլխավոր հերոսների օրինակով տեսնում ենք, թե ինչպես կարող է ամբողջ կյանքը փոխվել մեկ օրվա շնորհիվ։ Հերոսներն իրենց կյանքում լուրջ խնդիրների են բախվում, բայց ճակատագիրը նրանց համար իսկական նվեր է պատրաստում՝ նրանց հանդիպումը։ Նրանք պատրաստ են ամեն ինչ սկսել նորից և սիրել միմյանց՝ ի հեճուկս ամենի։

fastnews-ads-banner