Թոդ Ֆիլիպսի «Joker» ֆիլմի շարունակությունը կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին: Այս մասին հայտնել է Warner Bros.-ը:
Ֆիլմը ստացել է «Joker: Folie a Deux» աշխատանքային անվանումը, որը բժշկական տերմին է և նշանակում է «Խելագարություն երկուսով, ընդհանուր փսիխոզ»:
Այս ֆիլմում դերակատարման համար «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի արժանացած Խոակին Ֆենիքսը կվերադառնա Ջոկերի դերին։
Ֆիլմի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Variety-ի փոխանցմամբ՝ ֆիլմը լինելու է մյուզիքլ, իսկ ֆիլմի իրադարձությունները տեղի կունենան հոգեբուժական կլինիկայում։ Ենթադրվում է, որ Լեդի Գագան կմարմնավորի Ջոկերի հանցակից Հարլի Քուինին։
«Ջոկեր»-ը պատմում է Բեթմենի մասին կոմիքսների գլխավոր հակառակորդներից մեկի մասին։ Խոակին Ֆենիքսը երկրորդ դերասանն է, որն այս դերի համար արժանացել է «Օսկար»-ի։ Առաջին մրցանակակիրը Հիթ Լեջերն էր, որը հետմահու արժանացել է մրցանակին՝ Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում (կոմպոզիտոր Հիլդուր Գադնաոութիր):


