Logo

Ջոն Մալկովիչը Հայաստանում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 19.09.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Ջոն Մալկովիչ

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ տոնական համերգով: Հայաստանում առաջին անգամ կներկայանա լեգենդար դերասան Ջոն Մալկովիչը:

Բացման արարողությանը կհնչի Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար» ստեղծագործությունը: Երեկոյի ընթացքում կհնչի Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը հենց Մալկովիչի կատարմամբ (էկրանին հայերեն թարգմանությամբ):

Հայտնի դերասանը, ով բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է՝ ունի 2 Օսկար, մի քանի Էմմի, Սատուրն, Ոսկե Գլոբուս և այլ մրցանակներ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայ հանդիսատեսին կներկայանա բոլորովին նոր կողմից:

Այնպես որ բաց մի թողեք համաշխարհային լեգենդին տեսնելու և վայելելու հնարավորությունը:

Մենակատար՝ Անաստասիա Տերենկովա (դաշնամուր)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Համերգի մանրամասները՝ այստեղ:

fastnews-ads-banner