Logo

Ջորջ Քլունին անկեղծանում է՝ Ամալի հետ ամուսնության մեջ «ջեքփոթ» է նվաճել

11:04 / 22.04.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

63-ամյա դերասանը խոստովանել է, որ իր կնոջը համարում է զարմանալի կին։ Նրանք ամուսնացած են տասը տարի՝ առանց որևէ վեճի:

Հոլիվուդյան ամուրին զարմացրեց շատերին, երբ 2014-ին ամուսնացավ փաստաբան և իրավապաշտպան Ամալի հետ: Երեք տարի անց զույգը երկվորյակներ ունեցավ՝ Էլլան և Ալեքսանդրը: Իրենց հարաբերությունների ամբողջ ընթացքում նրանք կոնֆլիկտային իրավիճակներում չեն երեւացել։ Նրանց ամուսնությունն անամպ է թվում։

Այժմ Ջորջը հայտարարել է, որ իսկապես այդպես է՝  նա չի վիճում կնոջ հետ։ «Միայնակ գայլերի» դերասանը հայտնվել է CBS Mornings-ում Գեյլ Քինգի հետ։

«Հիշում եմ, որ այն ժամանակ պնդում էի, որ մենք վիճաբանություն չենք ունեցել: Եվ դեռ չենք կռվել: Մենք դեռ փորձում ենք վիճելու պատճառ գտնել»,- ծիծաղելով ասել է Քլունին: Դերասանը չի խնայել կնոջ հասցեին ջերմ խոսքերը.

«Ես ինձ աներևակայելի բախտավոր եմ զգում, որ հանդիպել եմ այս հիանալի կնոջը: Եվ ես զգում եմ, որ «ջեքփոթ» եմ նվաճել: Ոչ մի օր չի անցնում, որ ես չհամարեմ, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,-խոստովանել է Ջորջը:  
 
fastnews-ads-banner