Ջուդ Լոուն յոթերորդ անգամ հայր է դարձել։ Ընդ որում՝ այդ մասին հայտնի է դարձել միայն պապարացիների շնորհիվ։ Բանն այն է, որ նրանք լուսանկարել են 50-ամյա դերասանին Լոնդոնի օդանավակայանում 35-ամյա կնոջ՝ Ֆիլիպա Կոենի հետ։ Հայտնի զույգին ուղեկցել են երկու փոքրիկ մանկասայլակներ, որոնցից մեկում եղել է 2020 թվականին ծնված նրանց երեխան, իսկ մյուսում՝ մեկ տարեկանից էլ փոքր երեխա, գրում է The Sun-ը։

Daily Mail-ն արդեն մանրամասներ է խնդրել դերասանից։ Առայժմ նրանք չեն մեկնաբանել լուրը։

Հիշեցնենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2015 թվականին, երբ պապարացիները նրանց լուսանկարել էին ժամադրության ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների՝ զույգն ամուսնացել է 2019 թվականի մայիսին, իսկ 2020 թվականին Կոենը լույս աշխարհ է բերել իրենց համատեղ առաջին երեխային։
Ջուդ Լոուն նախկին ամուսնություններից ունի ևս 5 երեխա։


