Logo

«Կաղամարի խաղը» սերիալի 2-րդ եթերաշրջանին կմիանա ևս ութ արտիստ

11:21 / 29.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix-ի «Կաղամարի խաղը» համաշխարհային հիթն ավարտել է իր երկրորդ սեզոնի քասթինգը, գրում է The Hollywood reporter-ը։

Ութ դերասաններ՝ Պարկ Գյու Յանգը, Ջո Յու Ռին, Քանգ Էյ Սիմը, Լի Դեյվիդը, Լի Ջին Վուկը, Չոյ Սեն Հյուն, Ռո Ջե Վոն և Վոն Ջի Ան, ստորագրել են սերիալում նկարահանվելու պայմանագիր: Նրանք միանում են Լի Ջոն Ջեին, Լի Բյոն Հունին, Հվանգ Ջուն Հոյին և Գոնգ Յուին, ինչպես նաև նորեկներ Յիմ Սի Վանին, Կանգ Հա Նեուլին, Պարկ Սուն Հունին և Յանգ Դոնգ Գինին, որոնք հայտարարվել էին հունիսի սկզբին:

Երկրորդ սեզոնի արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին: Սերիալի ստեղծող, ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր Հվանգ Դոնգ Հյուկը կնկարահանի նոր եթերաշրջանի յուրաքանչյուր դրվագը։

«Կաղամարի խաղի» պրեմիերան տեղի ունեցավ 2021 թվականի հոկտեմբերին և դարձավ Netflix-ի բոլոր ժամանակների ամենամեծ սերիալը՝ և՛ դիտված ժամերի առումով (2,2 միլիարդ ամբողջ աշխարհում՝ առաջին 13 շաբաթների ընթացքում), և՛ ըստ հեռարձակողի դիտումների նոր թարմացված ցուցանիշի։ Սերիալը 2022 թվականին արժանացել է վեց «Էմմի» մրցանակի։

Գործադիր տնօրեն Հվանգը սերիալի պրոդյուսերն է Կիմ Ջի Յանգի հետ միասին:

fastnews-ads-banner