Հուլիսի 4-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ֆրանսիացի անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Շառլ Ազնավուրի երգերը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ազնավուրի «Լա Բոհեմ»‚ «Նա», «Ավե Մարիա», «Էսպերանզա»‚ «Տար ինձ քեզ հետ»‚ «Նրանք ընկան» և այլ հայտնի ստեղծագործություններ։