225 տարի առաջ ֆրանսիական Տուր քաղաքում՝ հարուստ գյուղացու ընտանիքում, ծնվեց Օնորե Բալզակը: Մինչ հայրը կանխատեսում էր որդու փաստաբանական կարիերան, տղան թողեց նոտարական աշխատանքն ու նվիրվեց գրականությանը: Նրա թերևս ամենահանրաճանաճ աշխատանքը «Մարդկային կատակերգություն» եռերգությունն է՝ բաղկացած 3 մասից՝ «Բարքերի էտյուդներ», «Փիլիսոփայական էտյուդներ» և «Վերլուծական էտյուդներ»:
1842 թվականից ի վեր Բալզակն իր գրած և հետագայում գրվելիք երկերը համախմբեց և դասավորեց մեկ ընդհանուր վերնագրի տակ, որն անվանեց «Մարդկային կատակերգություն»։ Նա ծրագրել էր իր վիպաշարում ընդգրկել 150 երկ, բայց հնարավորություն չունեցավ իր մտահղացումն իրականացնել ամբողջությամբ, որովհետև ծանր ու լարված մտավոր աշխատանքը, նյութական անկայուն դրությունը, բուրժուական քննադատությունն ու հալածանքները արագացրին նրա մահը։ Վիպասանը մահացավ 1850 թվականի օգոստոսի 18-ին:
Ներկայացնում ենք բոլոր ժամանակների պոետի 10 աֆորիզմ՝ կանանց և կին-տղամարդ հարաբերությունների մասին.
Տղամարդու և կնոջ ընկերությունը կորչում է գիշերվա մոտենալուն զուգընթաց։
Ով կարող է կնոջը ղեկավարել, կարող է և պետություն ղեկավարել։
Ամուսիններն ու կառավարությունները երբեք չպետք է ընդունեն սեփական սխալները։
Ոչ մի տղամարդ չպետք է ամուսնանա, քանի դեռ չի յուրացրել անատոմիան և չի վիրահատել առնվազն մեկ կնոջ։
Ոչ ոք կնոջ ընկերը չի դառնում, եթե կարող է նրա սիրեկանը դառնալ։
Ոչինչ չի օգնում մեզ ավելի երկարացնել մեր կյանքը, քան վստահությունը, որ մեր մահը ինչ-որ մեկին կուրախացնի:
Խոստովանելով իր թերությունները մարդն ուժեղանում է։
Լինում է երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս։
Խանդոտն իրականում կասկածում է ոչ թե իր կնոջը, այլ՝ ինքն իրեն։
Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։


