Ամեն տարի հազարավոր մարդիկ հավաքվում են Ֆրանսիայի հարավ-արևելքի Պրովանս մարզի Կանն քաղաքում՝ մասնակցելու կինոտարվա ամենասպասված միջոցառմանը: Կաննի ամենամյա կինոփառատոնը կինոսերների մայիսը վերածում իսկական տոնի:
Կաննի կինոփառատոն VS Վենետիկի կինոփառատոն
1938 թվականին ֆրանսիացիները որոշեցին, որ դիկտատոր Մուսոլինիի «երեխային»՝ Վենետիկի կինոփառատոնին պետք է «հարված հասցնել»: Այսպես ծնվեց փառատոնի միտքը:
Սկիզբը
Կաննի առաջին կինոփառատոնը պետք է անցկացվեր 1939 թվականին, բայց սկսվեց Երկրորդ համաշխարհայինը և փառատոնը հետաձգվեց… Կաննի առաջին կինոփառատոնն անցկացվեց 1946 թ. սեպտեմբերին:

Առաջին ֆիլմը
Առաջին Կաննի առաջին ֆիլմը ռուս ռեժիսոր Յուրի Ռայզմանի «Բեռլին» կինոժապավեն էր:

Փառատոն՝ ընդհատումներով
Կաննի կինոփառատոնն իր պատմության ընթացքում 2 անգամ ընդհատվել է. 1-ին անգամ 1948 թվականին, 2-րդ անգամ՝ 1950-ին՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Փառատոն՝ շահույթով
Ամեն տարի փառատոնին հատկացվում է 20.000.000 € (կեսը՝ պետությունն է հովանավորում), իսկ ստացած եկամուտը 200.000.000 € անցնում է:
Կաննի բնակչությունը
Ամեն տարի Կաննի բնակչությունն աճում է մոտ 3 անգամ՝ հասնելով 200.000-ի: Նրանցից միայն 4500-ը լրագրողներ են:

Անվճար դիտում
Եթե դուք Կաննի բնակիչ եք, ապա կարող եք ֆիլմերը դիտել առանց տոմսի՝ անվճար:
Շենքի պատմությունը
1979 թվականից կինոփառատոնն անցկացվում է Կոնգրեսների ու փառատոնների պալատում՝ առափնյա Կրուազեթում:
Լեգենդար Կարմիր գորգը
Կարմիր գորգի երկարությունը 2 կմ է: Այն փոխում են օրը 3 անգամ: Դե պատկերացրեք:

Փառքի Աստիճաններ
Փառատոնի աստիճանները 24-ն են և դրանք նույնիսկ անուն ունեն՝ «Փառքի աստիճաններ»:


