Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին՝ Փիթ Դևիդսոնը հոգեթերապիայի կուրս է անցել այն բանից հետո, երբ Քանյե Ուեսթը նրան սոցցանցերում մի քանի սադրիչ գրառում է «նվիրել». հայտնում է People-ը։
«Քանյեի կողմից եկող բացասական ուշադրությունն ու ճնշումները, ինչպես նաև նրա չարաճճիությունները Փիթի համար դարձան «պատիժ», և նա ստիպված էր օգնություն փնտրել», - կիսվել է կատակերգուին մոտ կանգնած աղբյուրը: Դևիդսոնը հոգեբանի է դիմել դեռևս ապրիլին։ Այն ժամանակ Ուեսթը մի քանի անգամ սոցցանցերում նրան սպառնացող հաղորդագրություններ էր հրապարակել։
Աղբյուրը հավելել է, որ չնայած ճնշումներին, կատակերգուն չի ափսոսում Քարդաշյանի հետ ունեցած հարաբերությունների համար։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է ինը ամիս հարաբերություններից հետո։


