Ռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանի՝ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի, BAFTA-ի և European Film Awards-ի որակավորման՝ Տամպերեի կինոփառատոնի պաշտոնական մրցույթում՝ 7242 ֆիլմից՝ 60 ֆիլմի շարքում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմի սյուժեն՝
Անուշը հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան պատերազմից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված լինելով այլ երկրում թողնել ապրելու իր միակ պատճառը…
Ֆիլմի ռեժիսորն է Վիկտորյա Ալեքսանյանը, սցենարի հեղինակները՝ Վիկտորյա Ալեքսանյան և Արմինե Անդա, դերերում՝ Արմինե Անդա, Ալեքսանդր Ստրոբելե (Ավստրիա), Արմեն Միքայելյան, երաժշտությունը՝ Վարդան Հարությունյանի և Միքայել Ոսկանյանի։
Տամպերեի կինոփառատոնն ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է մարտի սկզբին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում։ Կինոարտադրողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIAPF) հավատարմագրել է Տամպերեի կինոփառատոնը որպես վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի բաժնի հինգ փառատոներից մեկը:


