Փերին մահացել է կիրակի՝ հունիսի 23-ին։ Տամայոյի մարմինը հայտնաբերվել է Օահուի հյուսիսային ափին գտնվող Մալաեկահանա լողափում: Տեղացի սերֆինգիստները փորձել են օգնել տղամարդուն, սակայն նա չափազանց շատ արյուն է կորցրել: Ինչպես պարզվել է, շնաձուկը կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Փերիի մահը հաստատել է Հոնոլուլուի օվկիանոսի անվտանգության ղեկավար Կուրտ Լագերը։ «Նա շատ սիրված փրկարար էր և հայտնի պրոֆեսիոնալ սերֆինգիստ Հյուսիսային ափին: Նրան ճանաչում էին ամբողջ աշխարհում։ Որքան էլ մարդիկ նրան սիրում էին, նա ավելի շատ էր սիրում նրանց։ Ցավակցում եմ Թամայոյի ընտանիքին»,- ասել է Կուրտը:
Փերին ամուսնացած էր։ Վերջին տարիներին նա և իր կինը՝ Էմիլիան, սերֆինգ են սովորեցրել հետաքրքրվողներին։
Սերֆինգի համաշխարհային հանրությունը ցնցված է արտիստի մահվան լուրից։ «Թամայո Փերին՝ ականավոր անվճար սերֆինգիստ էր, հայտնի էր իր մշտական ժպիտով և սառնասրտությամբ, երբ գրավում էր հսկայական ալիքները: Տաղանդավոր սերֆերը հաճախ էր հայտնվում ամսագրերում, գեղարվեստական ֆիլմերում, նույնիսկ նկարահանվում հոլիվուդյան ֆիլմերում»,- ասվում է մահախոսականում։