Logo

«Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը

Հեղինակ
Ժենի Քոչարյան
14:03 / 22.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մոսկվա կինոթատրոնում կայացավ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան: Ֆիլմի գլխավոր ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Տիգրան Նալչաջյանն է: 1 ժամ, 40 րոպե տևող կինոնկարը բացի ուրախ պահեր պարգևելուց, նաև շատ բարի և դաստիարակչական է. ֆիլմի գլխավոր ասելիքը բարություն սփռելն ու աշխարհն ու մարդկանց ավելի բարի դարձնելն է:

«Մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում փորձել եմ  նկարահանել ֆիլմ, որը բարություն կմտցնի մարդկանց մեջ հնարավորինս շատ: Արել ենք առավելագույնը, որ հանդիսատեսը դահլիճից դուրս գալու պահին ավելի բարի լինի և բարություն անելու մղում ունենա: Ֆիլմում կան նաև  հայրենասիրական էլեմենտներ: Բացի ժամանց ապահովելուց՝  նպատակ ունենք նաև մարկանց արժեհամակարգի վրա դրական ազդեցություն ունենալ»,- նշել է ռեժիսորը:

«Կատարյալ ապուշը» ֆիլմը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար։ Այն ընտանեկան ֆիլմ է, որը կարող են դիտել բոլորը։ 

Ֆիլմում  նկարահանվել են նաև Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Արման Ղազարյանը, Սեպուհ Ապիկյանը, Կրիստինա Հովակիմյանը, Վահագն Գալստյանը, Սերգեյ Սարգսյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարիտոսյանը և ուրիշներ:

Լուսանկարները՝ Աննա Շաշիկյանի:

 

fastnews-ads-banner