Logo

Կայացավ «Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնում [լուսանկարներ]

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:16 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Լուկա-ֆիլմ

Կայացավ «Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։ Ցուցադրությունը տեղի ունեցավ «Cinema Pathe՛ 5»-ում՝ լեփ-լեցուն դահլիճում, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Համաշխարհային պրեմիերայից հետո, ոչ միայն բուռն էր հանդիսատեսի արձագանքը, այլև միջազգային մամուլում հայտնված հոդվածները, որոնք բազմաթիվ են:

Բրիտանական Screen Daily հանդեսի անդրադարձը «Լուկա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմին (հոդվածագիր Նեյլ Յանգ)՝ 

«Պիտեր Բրոսենսի հետ 5 սցենարական և ռեժիսորական համատեղ աշխատանքներից հետո Ջեսիկա Վուդվորթը ներկայացնում է իր հավակնոտ դեբյուտը կինոյում՝ «Լուկա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ սև-սպիտակ ոճավորմամբ այլաբանություն-առակը: Ոգեշնչված 20-րդ դարի համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող Դինո Բուցցատիի «Թաթարական անապատ» վեպից՝ ֆիլմն աչքի է ընկնում վառ արտահայտված մոգական ռեալիզմով, գրավիչ տեսողական պատկերներով: Ֆիլմը Բելգիա, Իտալիա, Նիդերլանդներ և Բուլղարիա, Հայաստան համատեղ արտադրություն է, ազդեցիկ դեկորացիաներով և լեգենդար Ջերալդին Չապլինի մասնակցությամբ: ՌեԺիսոր Վուդվորթը ձգտում է ստեղծել հավերժական առասպելական հեքիաթ, սակայն իր հերոսները նպատակ չունեն հասնելու «կյանքից վեր» կարգավիճակի»:

Կից ներկայացնում ենք հոդվածի հղումը՝

https://www.screendaily.com/.../luka.../5177863.article

Լուկա-ֆիլմ-1

Լուկա-ֆիլմ-2

Լուկա-ֆիլմ-3

Լուկա-ֆիլմ-4

 

fastnews-ads-banner