Logo

Կայացել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործության՝ «Խաղիկների» պրեմիերան

13:10 / 10.06.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝ «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը:

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված կոթողային աշխատությունը նոր խոսք է հայկական խմբերգային արվեստում:

Գալա համերգի ընթացքում կայացել է նաև խմբերգաշարի գրքի շնորհանդեսը, որը նույնպես իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և պատվերով:

fastnews-ads-banner