Logo

«Խազեր 2026». հայտնի են տարվա լավագույնները

12:13 / 30.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը»։ Մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվեցին 18 անվանակարգերի հաղթողները, որոնք ամփոփում էին 2025 թվականի երաժշտական ձեռքբերումները: 

Խազեր 2026՝ անվանակարգեր և հաղթողներ

 Լավագույն երգ -Սոնա Ռուբենյան. «Ճանապարհեցիր ինձ տուն»

Լավագույն տեսահոլովակ-«Վարդավառը գալիս է» Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան 

Լավագույն ալբոմ-Բրյունետ. «LOVE RESERVED»

Լավագույն կոմպոզիտոր-Մարտին Ուլիխանյան

Լավագույն փոփ երգիչ-Արամ Mp3

Լավագույն փոփ երգչուհի-Իվետա Մուկուչյան

Լավագույն գործիքավորում (ոչ դասական)- Կարեն Սևակ

Լավագույն հեղինակ-կատարող-Սոնա Ումրոյան 

Տարվա հայտնություն-Սիմոն

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ-Նեմրա

Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ-ՄԻՇՈ

Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ-Խաչիկ Սահակյան

Լավագույն դասական նախագիծ-Սիմֆոնիկ Հայկո «Բաց երկնքի տակ»

Լավագույն դասական երգիչ-Արսեն Սողոմոնյան

Լավագույն դասական երգչուհի- Ջուլիանա Գրիգորյան

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն-«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա

 Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ-Կարեն Սևակ բենդ

Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում-Տաթև Ասատրյան

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» կողմից և ուղեկցվել էր հանդիսավոր կարմիր գորգի արարողությամբ: 

«Խազեր» մրցանակաբաշխությունը հանդիսանում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի ամենակարևոր նախագծերից մեկը, որը նպատակ ունի գնահատել և ճանաչել երկրի երաժշտական ոլորտում տարվա ընթացքում իրականացված լավագույն աշխատանքները: Մրցանակաբաշխությունը ստացել է իր անունը՝ խազերի միջնադարյան նոտագրական համակարգից՝ խորհրդանշելով երաժշտության պատմական արմատներն ու ստեղծագործական ժառանգությունը:

fastnews-ads-banner