
Այս օրերին Հանրային Հեռուստատեսության եթերում հեռարձակվում է «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը, որը Վարդգես Պետրոսյանի համանուն վեպի մոտիվներով է: Գլխավոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է: Ձեզ ենք ներկայացնում սիրված դերասանի մասին մի քանի փաստ:
տես նաև
Վերջին ուսուցիչը [հատված Վարդգես Պետրոսյանի վեպից]
10 փաստ Խորեն Լևոնյանի մասին, որ գուցե չգիտեք
1. Խորեն Լևոնյանը ծնվել է 1983թ.-ի սեպտեմբերի 16-ին:
2. Խորենը դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի թոռն է:
3. Առաջին անգամ նկարահանվել է Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» ֆիլմում 5 տարեկան հասակաում:
4. Մասնագիտությամբ դերասան Խորենը 2001-ից սկսել է ներկայանալ նաև իբրև հաղորդավար, բացի այդ զբաղվել է ֆիլմերի կրկնօրինակմամբ:
5. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, նրա պարգևների շարքում են նաև «ՀԱՅԱԿ-2013»-ի հաղթանակը «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում, Մովսես Խորենացու մեդալը, «Արտավազդ» մրցանակը:
6. Խորեն Լևոնյանը ամուսնացել է 2 անգամ, առաջին կինը պարուհի Մերի Հովհաննիսյանն էր, երկրորդը՝ Լիկա Մեսրոպյանը: Խորենն ունի 2 որդի:
7. 2011-2013թթ.-ին եղել է «Երևան» կինոստուդիայի տնօրեն:
8. Սպորտը Խորենի նախասիրությունն է. ֆուտբոլի մեծ երկրպագու է:
9. Հեռուստադիտողներին քաջածանոթ Խորենը նաև թատրոնի դերասան է, ավելի՝ նրա խոսքերով դերասանի վերջին հանգրվանը թատրոնն է:
10. Ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում. Խորենը ցուցաբերեց նաև իր երաժշտական տաղանդն ու երգելու կարողությունը «Երգ-երգոց» ծրագրի շրջանակներում: