Fust News Culture-ն արդեն տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: Սպարապետի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը, տեղեկացրել է, որ կինոնկարում Վազգեն Սարգսյանին կմարմնավորի Խորեն Լևոնյանը: Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Պրեմիերան նախատեսված է 2025 թվականին:
«Genetic Production»-ի նկարահանած ֆիլմը հիմնված է բացառապես իրական դեպքերի վրա և ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչև մահ»,- ֆեյսբուքում գրել է Նոնա Սարգսյանը: