Խոշոր շահո՞ւմ, թե՞ խոշոր խնդիր․ Գառնիկի՝ փորձություններով լի պատմության մասին ֆիլմը՝ «Խոշոր շահում»-ը, «Կինոպարկ»-ի մեծ էկրանին կցուցադրվի մինչև մարտի 15-ը։
«Մեր Կինոն» արշավի շրջանակում «Կինոպարկ»-ում վերացուցադրվում են հին հայկական կինոդարանի անգնահատելի նմուշներ, որոնք տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Ֆիլմի մասին
Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ «Խոշոր շահում»-ը Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է 1981 թվականին։
Թոշակառու, նախկինում կռունկավար, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը պատահաբար վիճակախաղով մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուներից մեկը։
30 կոպեկով շահած մեքենան, որը կարմիր գույնի «Զապորոժեց» էր, ուրախություն չի բերում թոշակառու վարպետին։ Այդ ժամանակից սկսած Գառնիկի կյանքում սկսվում են դժվարություններ։ Նա, չկարողանալով մերժել իր հարևաններին և ընկերներին, սկսում է մեքենայով օգնել նրանց՝ մարդկանց կամ բեռներ տեղափոխելով...