Խուստուփ-Կատարի լեռներ
Երկարությունը՝ 44 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 3201 մ
Ամենաբարձր գագաթը՝ Խուստուփ լեռ
Լեռնաշղթան գտնվում է Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռների հվ ճյուղավորությունն է: Իր մեջ է ներառում Կատար և Խուստուփ լեռնազանգվածները: Սկսվում է Կատար լեռնազանգվածի հս. մասից, Գիրաթաղի լեռնանցքից, կտրում Ողջի գետը և միանում Խուստուփ լեռնազանգվածին, ապա թեքվելով հվ. արլ. ուղղությամբ հասնում՝ Շիկահող և Ծավ գետերի միախառնման վայրը:
![Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը] download 14 - Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/08/download-14.jpg)
Խուստուփ լեռնագագաթ
Լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 9 կմ հվ.-արմ.: Խուստուփի հվ-արլ. լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակները, իսկ հվ-արմ. լանջից՝ Ծավ գետի ձախ վտակ Շիշկերտը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հս.-արլ. լանջերն անտառապատ են: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր): Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հս-արլ. լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։
![Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը] 36 - Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/08/36.jpg)
Սուրբ լեռ
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:
![Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը] ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ Կապան 960x643 - Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/08/%D4%B3%D4%B1%D5%90%D4%B5%D4%B3%D4%BB%D5%86_%D5%86%D4%BA%D4%B4%D4%B5%D5%80_%D4%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B6-960x643.jpg)
Եօթը բարձունք ունի այս ռազմաճակատը` հպա՜րտ բարձունքներ, որոնց տիրելու մէջ, որոնց վրայ է մեր փրկութիւնը: Ով տիրեց այդ լեռներին` նա է տէրը Հայաստանի՚: Ժամանակին զօրամասերիս ուղղած իմ մարտագրերից մէկի այդ տողերի մէջ հաւասար չափովճշմարտութիւն եւ խոր հոգեբանութիւն կայ:
Նժդեհ

![Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը] 1920578 744016732295839 1528134449 n - Խուստուփ սուրբ լեռ [որի լանջին է թաղված Նժդեհը]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/08/1920578_744016732295839_1528134449_n.jpg)
