Շաբաթներ առաջ լուր տարածվեց Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին։ Երգչուհին հյուրընկալվել է «Look&Face» հաղորդմանն ու խոսել այդ և այլ թեմաներից։ «Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ կարող ենք բաժանվել։ Շատ դժվար էտապ է, հատկապես, երբ երեխա ունենք։ Հանուն երեխայի շատ անգամ փորձել եմ չնկատել շատ խնդիրներ, որովհետև ընտանեկան մարդ եմ, բայց կյանքի նկատմամբ մեր արժեքները շատ տարբեր են։ Ի սկզբանե շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապները փոխել են նրան։ Ամեն մարդ չի դիմակայում կյանքի հաջողություններին», - նշել է Աննան։

Նրա խոսքով՝ ամուսնալուծության որոշում կայացնելը հայկական ավանդական ընտանիքում շատ բարդ է։ «Նման որոշում կայացնելիս դու պատասխանատու ես ծնողիդ ու երեխայիդ առաջ։ Պատկերացնում եք՝ որքան ես ինքդ քո վրայով անցնում, որ այլևս չես դիմանում և վերջակետ ես դնում։ Բայց, եթե դա լինում է, ուրեմն լինում են լուրջ պատճառներ։ Երբ կյանքումս որևէ որոշում եմ կայացնում, շատ եմ ծանրութեթև անում։ Վերջին 1 տարում շատ բան փոխվեց։ Խզել ենք բոլոր կապերը։ Նույնիսկ բիզնես կիսելու մասին չենք խոսել, որովհետև մենք ավելի մեծ բան ենք կորցրել։ Դավիթի և Կարինայի հարաբերությունները շարունակվում են։ Երբեք ինձ թույլ չեմ տա զրկել նրանց միմյանցից։ Այդ շփումն առաջինը բալիկիս է պետք։ Որևէ երեխա չպետք է առանց հոր մեծանա։ Երեխան պետք է տեսնի երկկողմանի սեր», - անկեղծացել է երգչուհին։

Աննան ընդգծել է՝ լինելով փխրուն մարդ՝ այս ընթացքում ավելի ուժեղ է դարձել։ «Հնարավոր է՝ կոպիտ հնչի, բայց շան նման վերքերս լպստելով ոտքի եմ կանգնում։ Յուրաքանչյուրը պետք է այնքան ուժ գտնի, որ ինքն իրեն հանի այդ ցեխից։ Իմ կողքին ծնողներս են։ Նրանք միշտ սրտումս առաջին տեղում են եղել։ Միշտ ասել եմ, եթե ընտրության առջև կանգնեմ, կընտրեմ նրանց։ Մարդկանց շատ մոտ չեմ թողնում ինձ։ Քիչ մարդիկ են իմ սրտում, բայց շփվելու հետ էլ խնդիր չունեմ», - խոստովանել է նա։

Աննան հիմա տնօրինում է «White Times»-ը։ Ժամանակին դա անում էր Դավիթը։ «Ի սկզբանե «White Times»-ում ինքս ինձ չխնայելով՝ օրուգիշեր ոտաբոբիկ աշխատել եմ։ Շատ եմ սիրում այդ աշխատանքը։ «White Times»-ն ինձ համար բիզնես չէ, քանի որ այնտեղ ավելի թանկ բան կա։ Այնտեղ հոգիս է ներդրած և անքուն գիշերներ։ Մյուս բիզնեսների հետ ես կապ չունեմ։ Որոշ չափով բարդ է ղեկավարի դերը, քանի որ պետք է խիստ ու սառը լինես։ Փորձում եմ գծել այդ սահմանը, որ աշխատակիցները չանցնեն։ Միաժամանակ անում եմ այնպես, որ նրանք իրենց մարդ զգան՝ անկախ խավից։ Չեմ կարողանում նստեմ, ոտքս գցեմ ոտքիս ու նայել՝ ինչպես են մյուսներն աշխատում։ Հաճույք եմ ստանում աշխատելուց։ Ես դա ընտրել եմ, որովհետև սիրում եմ այդ աշխատանքը, ոչ թե նրա համար, որ լինեմ տնօրեն։ Այլ բիզնես մտահղացումներ շատ կան։ Քանի որ այս պահին ամեն ինչ զրոյից եմ սկսում, հայրս շատ հարցերում է աջակցում ինձ։ Օգնում է ոտքի կանգնել։ Նա ինձ համար հողատարածք է գնել, որպեսզի գեղեցիկ մի բան ստեղծեմ։ Շատ եմ սիրում դիզայներություն։ Մտածում եմ ունենալ առանձնատուն՝ բիզնեսի նպատակով», - պատմել է նա։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


