Logo

«Կինոպարկ»-ում կվերացուցադրվեն հին հայկական ֆիլմեր

12:06 / 10.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
հին հայկական ֆիլմեր-Կինոպարկ

«Մեր կինոն» արշավի շրջանակում «Կինոպարկ»-ում կվերացուցադրվեն հին հայկական կինոդարանի անգնահատելի նմուշներ, որոնք տրամադրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմը «Կինոպարկ»-ի մեծ էկրաններին կարող եք դիտել փետրվարի 9-15-ը:

Ֆիլմի մասին

Այն մելոդրամա է սիրո և ընկերության մասին։ Չորս ընկեր՝ Վազգենը, Սաքոն, Արամը և Սուրենը, Երևանում տաքսու վարորդներ են։ Արամը՝ նրանցից ամենահամեստն և ամաչկոտը, անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին։ Տեսնելով ընկերոջ տառապանքը՝ եռյակը որոշում է անել ամեն ինչ, որ այս գեղեցկուհին ուշադրություն դարձնի Արամին։

fastnews-ads-banner