Logo

Կիրա Նայթլին հայտարարել է, որ չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահեններ»

15:06 / 17.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Կիրա Նայթլի

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմաշար, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը: Այդ մասին նա ասել է Entertainment Tonight-ին տված հարցազրույցում։

Երբ Նայթլիին հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է նկարահանվել «Ծովահենների» հաջորդ սերիաներում, նա ծիծաղել է և ասել. «Ի՞նչ կասեք իմ հերոսուհի Էլիզաբեթ Սուոնի մասին: Նկատի ունեմ, որ նա այնքան գեղեցիկ նավարկեց: Նա փայլուն նավարկեց»:

Դերասանուհին նաև խոստովանել է, որ այնքան էլ լավ չի հիշում «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմի նկարահանումները՝ շարքի առաջին ֆիլմը, որը 2023 թվականին նշում է իր 20-ամյակը։

«Այս ֆիլմը կարիերայի առումով ինձ «թռցրեց օդ»։ Ես շատ բան չեմ հիշում, քանի որ 16-17 տարեկան էի, բայց, այո, միանշանակ դա կարևոր տարի էր ինձ համար», - ասել է Նայթլին:

Սագայի հինգերորդ և առայժմ վերջին ֆիլմը` «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում», թողարկվել է 2017 թվականին։

2022 թվականի դեկտեմբերին ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում ասել է, որ ներկայում աշխատում են «Ծովահենների» երկու սփին-օֆֆի վրա՝ մեկը Մարգո Ռոբիի մասնակցությամբ, իսկ մյուսը՝ «ավելի երիտասարդ» դերասանական կազմով: Պրոդյուսերը նաև նշել է, որ հույս ունի` Ջոնի Դեփը կվերադառնա Ջեք Ճնճղուկի դերին:

fastnews-ads-banner