Logo

Կկայանա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը

18:59 / 22.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

🔷 Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները, որոնք հանրության համար հասանելի կլինեն մինչև 30 տոկոս զեղչված գներով:

🔷 Միջոցառման ընթացքում կգործի պոեզիայի անկյունը, որտեղ ժամանակակից և անվանի հեղինակների ստեղծագործությունները կկարդան հայտնի դերասանները:

🔷 Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը,
կիրականացվեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն կինոթատրոն, ինտերակտիվ խաղեր, ժամանցային այլ ծրագրեր։

🔷 Միջոցառման ընթացքում կգործի «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը:

🔷 Ծրագրի ընթացքում համերգային կատարումներով հանդես կգան «Կաթիլ», «Նեմրա» և «Թմբաթա» խմբերը:

fastnews-ads-banner