Logo

Կկայանա Տիգրան Մեծի մասին պատմող ֆիլմի պրեմիերան

13:06 / 06.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայոց արքայից արքա Տիգրան Մեծին ու նրա ժամանակաշրջանը ներկայացնող «Տիգրան Մեծ. Արևմուտքի եւ Արևելքի միջև» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են նախորդ տարեվերջին։ Ավելի քան տասը տարի տևած նախապատրաստական փուլում նկարահանող խումբն աշխատել է միջոցների հայթայթման, ռեկվիզիտի ձեւավորման, սցենարի մշակման ուղղությամբ։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում կկայանա Տիգրան II Մեծ թագավորին նվիրված նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ 

Ֆիլմի ստեղծման ընթացքը միավորել է Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի կինոմատոգրաֆիստներին։ Բազմազգ դերասանական կազմը, Տիգրան Մեծի կերպավորմամբ, գլխավորում է Ալեքսանդր Խաչատրյանը։

Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Վարդանյանը, պրոդյուսերն է Տիգրան Մանասյանը:  Սցենարի ամբողջացման համար աշխատել են հնագետների ու պատմաբանների հետ, իսկ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը դիմել է ազգային ու սիմֆոնիկ տարրերի համադրման մեթոդին եւ կիրառել կելտական կառնիքսն ու հայկական դուդուկը։

fastnews-ads-banner