Logo

Կոմիքսներից մինչև Թիմ Բարթոնի հեռուստասերիալ. Ինչպես է Ադամսների ընտանիքը վախեցնում և զվարճացնում մեզ 84 տարի

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:16 / 01.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Նոյեմբերի 23-ին Netflix հոսքային հարթակով թողարկվեց «Ուենսդեյ» («Wednesday») դետեկտիվ սերիալը: Ինչպես երեկ հայտնեցինք, այն գերազանցում է բոլոր ռեկորդները. սերիալը դարձել է Netflix-ի ամենադիտվածը՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» («Stranger Things») սերիալի չորրորդ սեզոնից։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում սերիալն ունեցել է 341,2 միլիոն ժամ դիտում։ Այդ առիթով որոշեցինք հիշել էքսցենտրիկ ընտանիքի հետաքրքիր պատմությունը, որը հորինվել է դեռևս 1930-ականներին և այդ ժամանակից ի վեր ամուր արմատավորվել փոփ-մշակութային գիտակցության մեջ: 

1938 թվականին The New Yorker թերթում հայտնվում է առաջին կոմիքսը, որտեղ ներկայացված են այն կերպարները, որոնք հետագայում հայտնի կդառնան որպես Ադամսների ընտանիք: Դրանում խորամանկ վաճառողը փորձում է հաճախորդներին համոզել, որ իր փոշեկուլն ընդհանրապես աղմուկ չի առաջացնում, չի թրթռում, և ընդհանրապես, իրեն հարգող ոչ մի տուն առանց դրա չի կարող։ Այս ամենը նա պատմում է սարսափեցնող արտաքինով մի զույգի՝ հին գոթական տանը, որի առաստաղից կախված են սարդոստայններ: 

  • 1964 թվականին Ադամսները հայտնվում են էկրանին։

  • 1972 թվականին Ադամսներն առաջին անգամ հայտնվում են անիմացիոն տեսքով։

  • 1973 թվականին «Սքուբի-Դու» դրվագի հաջողությունից հետո, Hanna-Barbera ստուդիան ստեղծում է առանձին անիմացիոն սերիալն Ադամս ընտանիքի մասին։ Դրանում ընտանիքը ճանապարհորդում է ԱՄՆ-ով։
  • 1977 թվականին NBC-ով թողարկվում է «Հելոուինն Ադամսների ընտանիքի հետ» հատուկ թողարկումը:
  • 1991 թվականին թողարկվում է «Ադամսների ընտանիքը» ֆիլմը: Հենց այս ֆիլմն եք դուք, ամենայն հավանականությամբ, պատկերացնում, երբ լսում եք հերոսների անունները:

  • 1993 թվականին թողարկվում է Զոնենֆելդի կինոնկարի սիքվելը՝ «Ադամսների ընտանիքի արժեքները» ֆիլմը: 

  • 1998 թվականին Ադամս ընտանիքի մասին մեկ այլ սերիալ է թողարկվում: Խոսքն «Ադամսների նոր ընտանիք»-ի մասին է՝ Saban ստուդիայի սիթքոմը։ Շոուն վերակենդանացնում է 1960-ականների օրիգինալ հեռուստասերիալն այն աստիճանի, որ այստեղ որոշ դրվագներ հին դրվագների բառացի ռիմեյքներն են:

Ադամսների ընտանիքը 21-րդ դարում

  • 2010 թվական. 2000-ականներին Ադամսներն անհետացել էին, բայց ի վերջո վերադարձան անսպասելի ձևաչափով՝ որպես բրոդվեյան մյուզիքլ:
  • 2019 թվական. Ադամսները վերադառնում են մեծ էկրան՝ այս անգամ անիմացիոն տեսքով: Նոր «Ադամսների ընտանիքի» ոճը հիմնված է Չարլզ Ադամսի գծագրերի վրա, բայց այս անգամ՝ 3D-ով:
  • 2021 թվական. «Ադամսների ընտանիք. թեժ շրջագայություն» ֆիլմը հերոսներին ուղարկում է ճանապարհորդության Միացյալ Նահանգներով, ինչպես 1970-ականների անիմացիոն սերիալը:
  • 2022 թվական. Նոյեմբերի 23-ին թողարկվում է Netflix-ի «Wednesday» սերիալը՝ Ադամս զույգի հասուն դստեր մասին: Նա Nevermore ակադեմիայի ուսանողուհի է և ստիպված կլինի տիրապետել էքստրասենսորային ունակությունների, որպեսզի կանգնեցնի տեղի սերիական մարդասպանին և բացահայտի իր ծնողների գաղտնիքը:

Փաստեր Netflix-ի ֆիլմի մասին՝

«Ուենսդեյ»-ը Թիմ Բարթոնի դեբյուտն է սերիալային տեսքով (իր կարիերայի սկզբում Բարթոնն աշխատել է սերիալների վրա, բայց միակ ռեժիսորը չէր)։ Նա ստանձնել է նախագիծը, քանի որ աղջկա պատմությունը նրան հիշեցրել է իր դպրոցական տարիները:

«Ես ու Ուենսդեյն ունենք նույն աշխարհայացքը»,- պատմել է ռեժիսորը, - «1976 թվականին ես ավարտական դասարանում էի, ու նույն թվականին էկրան բարձրացավ «Քերի» ֆիլմը (Բրայան դե Պալմայի սարսափ ֆիլմը՝ հիմնված Սթիվեն Քինգի վեպի վրա: Այն մի աղջկա մասին է, որը բուլլինգի ենթարկվելու պատճառով սկսում է դպրոցում տարօրինակ բաներ անել): Ավարտական ​​երեկոյի ժամանակ ես ինձ զգում էի Քերիի ընկերոջ դերում»:

Այլ փաստեր Ադամսների ընտանիքի ստեղծման վերաբերյալ՝

Ուենսդեյ անունը ծագել է մանկական ոտանավորից

Ինչպես Գոմեսի և ընտանիքի մյուս անդամների դեպքում, Ուենսդեյ (թարգմանաբար՝ չորեքշաբթի) անունը որոշվել է հեռուստաշոուի հեռարձակման ժամանակ: Ադամսի միակ դստեր համար սովորական անուն հորինելու փոխարեն՝ Չարլզ Ադամսը ոգեշնչվել է մանկական ոտանավորով, որը կոչվում է «Երկուշաբթի օրվա երեխան» (Monday's Child)։  Անունը կատարյալ էր թվում Ադամսների ընտանիքի մռայլ աղջկա համար։

Дженна Ортега / Уэнсдэй, 2022 (Netflix)

Ընտանիքի հոր անվան պատմությունը

Չարլզ Ադամսը պետք է որոշեր ընտանիքի հոր անունը: Սկզբում ցանկանում էին անվանել Ռեպելլի՝ «վանող» գաղափար առաջացնելու նպատակով (անգլ․՝ repellent)։ Կոմիքսներում Գոմեսը կարճահասակ էր՝ ծուռ ատամներով և տարօրինակ քթով։ Բայց նրա մասին մի բան մնաց անփոփոխ՝ սերը Մորտիշայի հանդեպ: Չարլզ Ադամսը դա թողեց Ջոն Ասթինին՝ հեռուստասերիալում Գոմեսին մարմնավորող դերասանին, և Մորտիշայի հանդեպ այդ սերն ավելի լավ պատկերելու համար Ասթինն օգտագործեց հնարքներ՝ Գոմեսի լատինամերիկյան ժառանգությունը կյանքի կոչելու համար: 

Ֆիլմի վերջին տարբերակում Գոմեսի դերում նկարահանվել է Լուիս Գուսմանը։

Луис Гусман, Кэтрин Зета-Джонс / Уэнсдэй, 2022 (Netflix)

Լուիս Գուսմանն ու Քեթրին Զետա Ջոնսը, 2022


Որոշ հերոսների անունները խորհրդանշական են

Մորտիշա անունը ծագում է «մահ» և «հուղարկավոր» բառերից: Ուենսդեյ նշանակում է «չորեքշաբթի»: 

Հորեղբայր Ֆեսթերի անունը ծագել է «թարախակալել» կամ «տանջել» բայից։ Պալատական Լարչինը՝ «Ճոճվող»-ից: Զարմիկ Իտի անունը թարգմանվում է որպես «Այն»:

Շերը երազում էր մարմնավորել Մորտիշային, սակայն պրոդյուսեր Սքոթ Ռուդինն այս դերում միայն Անժելիկա Հյուսթոնին էր տեսնում։

Դենի Դե Վիտոն և Բոբ Հոսկինսը մերժել են հորեղբայր Ֆեսթերի դերը։

Թիմ Բարթոնը, Թերի Գիլիամը և Դևիդ Լինչը հավակնում էին 1991 թվականի «Ադամսների ընտանիքը» ֆիլմի ռեժիսորը դառնալուն: Բայց ստուդիան ընտրեց Բարրի Զոնենֆելդին։ Նախկինում նա եղել է Քոեն եղբայրների օպերատորը։

Անժելիկա Հյուսթոնի դիմահարդարումը տևում էր առնվազն երեք ժամ: Հաճախ դերասանները ստիպված էին իրենց օրը սկսել դիմահարդարման աթոռին՝ առավոտյան ժամը 4-ին:

29 фактов о культовом фильме "Семейка Аддамс"

Առարկան, ընտանիքի խորհրդավոր անդամը, երբեմն անվանվում է Գոմեսի «մանկության ընկերը», իրենից ներկայացնում է ձեռքի աջ դաստակ, որն իր ընկերոջ հետ ժեստերի լեզվով է շփվում։ Ապրում է արկղիկի մեջ: Առարկային մարմնավորել է կանադացի աճպարար Քրիս Հարթը։ Հարթի հետ դրվագները նկարահանվում էին 4 ամիս. յուրաքանչյուր տեսարան պետք է նկարահանվեր երկու անգամ՝ սկզբում Հարթի ձեռքը սայլի մեջ, հետո առանց դրա։ Դրանից հետո յուրաքանչյուր տեսարանից «ջնջում էին» Հարթի մարմինը, իսկ ձեռք-առարկան մնում էր։

 

fastnews-ads-banner