Logo

Լադանիվայի տեսահոլովակը նկարահանվել է փարաջանովյան շնչով

11:55 / 15.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Առաջին ալիքը լուսանկարներ է հրապարակել «Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան պատվիրակ «Լադանիվա» խմբի տեսահոլովակի նկարահանման հրապարակից:

«Ժակո» երգի տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով տեսահոլովակում փորձել են պահպանել այն բնականությունը, որով այդքան սիրելի է դարձել Լադանիվան։ «Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»:

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ «Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ի երգն ու տեսահոլովակը

«Լադանիվա»-ն Ֆրանսիայում հիմնադրված հայկական խումբ է։ 2019 թվականին հիմնադրված դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Նրանց երաժշտական ​​ոճը ոգեշնչված է աշխարհի տարբեր երկրների երաժշտությամբ, մասնավորապես՝ ավանդական բալկանյան երաժշտությամբ, մալոյայով և հայկական ֆոլկլորով։ Խմբի հիմնադիրներ Ժակլինի և Լուիի հայրերը ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել Լադանիվա։ 

 

fastnews-ads-banner