Հայտնիները հաճախ են դառնում մոլի երկրպագուների հետապնդումների զոհ: Եվ հաճախ «երկրպագուի սերը» դուրս է գալիս բոլոր հնարավոր սահմաններից։ Այսպես, երգչուհի Լանա Դել Ռեյը վերջերս հետապնդման զոհ է դարձել: Ըստ TMZ-ի՝ ոստիկանությունն արդեն բացահայտել է տղամարդու ինքնությունը, որը հետևել է երգչուհուն, հսկել տան մոտ և փորձել անգամ առևանգել նրա մեքենան։
Լանա Դել Ռեյը պնդում է, որ առաջին անգամ անծանոթ տղամարդը (ինչպես պարզվել է՝ նրա անունը Էրիկ Էվերարդո է) ներխուժել է իր տուն դեռ այս տարվա փետրվարին, որից հետո փորձել է առևանգել իր Jaguar մեքենան։ Ճիշտ է, տղամարդուն չի հաջողվել գողանալ մեքենան՝ նրան բերման է ենթարկել ոստիկանությունն ու պատասխանատվության ենթարկել։ Բայց պատմությունն այսքանով չի ավարտվել:
Այդ դեպքից հետո Լանան այդ տղամարդուն կրկին տեսել է իր տան մոտ, որը նույնիսկ իր համար տհաճ ու մտահոգիչ բովանդակությամբ նամակներ է թողել իրեն։ Երգչուհին շատ է անհանգստացած իր և իր ընտանիքի անվտանգության համար (հետապնդողը նույնիսկ գրել է նրա քրոջը), ուստի մտադիր չէ թույլ տալ, որ նա անպատիժ մնա:
Դատարանն առաջին նիստը նշանակել է հաջորդ ամիս։ Էրիկ Էվերարդոն այս պահին իրավունք չունի 90 մետրից ավելի մոտենալ Լանա Դել Ռեյին։


