
Դեյվիդ Լոուրենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» աղմկահարույց վեպը լույս տեսավ 1928 թվականին և անմիջապես արգելվեց: Դատարանում, որպես պաշտպանության կողմնակիցներ, հանդես եկան 35-ից ավել մարդ, որոնց շարքերում էին գրականագետներ, դասախոսներ, խմբագիրներ, քննադատներ և լրագրողներ: Նրանք միաբերան կրկնում էին, որ այս վեպն արժանի է համարվել գրականության մեծ արժեք ներկայացնող վեպ, որպեսզի տպագրվի:
Բայց վեպը այդ ժամանակահատվածում հասցրեց թարգմանվել եվրոպական մի քանի լեզուներով, իսկ բրիտանացի ընթերցողի համար այն օրինական ճանապարհով հասանելի դարձավ միայն 1960 թվականին՝ հեղինակի մահվանից ուղիղ 30 տարի անց: Հրատարակիչներն այն վաճառում էին գրեթե մեկ տուփ ծխախոտի գնին համարժեք՝ ցանկանալով հնարավորինս հասանելի դարձնել գիրքը հասարակության բոլոր շերտերի ընթերցողների համար: Արգելքից հետո՝ 3 ամսվա ընթացքում վեպը հրատարակվել է գրեթե 3 միլիոն օրինակով:
սյուժեն
Վեպի սյուժեն երիտասարդ ամուսնացած կնոջ և նրա սպասավորի միջև սիրային կապի մասին է: Հենց այս մահացու հանցանքի ու անբարո պահվածքի համար բրիտանացի հրատարակիչներն ու քաղաքական գործիչները պատրաստ էին հեղինակին վառել նույնիսկ խարույկի վրա: Այդ տարիների համար Լոուրենսը վեպը «զինել» էր վառ էրոտիկ տեսարաններով և արգելված սեքսի տեսակներով…
Կարելի է պատկերացնել, թե որքան ցնցված էին առաջին ընթերցողները հեղինակի գրական և սեռական երևակայությունները կարդալուց հետո:
սատանայի ազդեցություն
Բրիտանական դասական գրականության մեջ սեքսը ոչ միայն արգելված էր, այլ պիտակավորում էր որպես բարձր քնարական իդելաներին անարժան երևույթ: Ստացվում էր այնպես, թե «լավ մարդիկ» սիրով չեն զբաղվում՝ համենայնդեպս գրքերում… Միևնույն ժամանակ, զգայականությունն ու զարգացած ինտելեկտը խրախուսվում էին ինչպես գրողների, այնպես էլ քննադատների կողմից:
Բրիտանական մշակութային սոցիոլոգ Ռիչարդ Հոգգորդը կարծում է, որ Լոուրենսի վեպը համատեղեց երկու «բևեռները» և ցույց տվեց, որ մարդ արարածը չի կարող ապրել միայն իր մտքով, հոգևոր արժեքներով, և նրա մարմնական ցանկությունները միայն սիրո դրսևորումներ են և ոչ թե «սատանայի ազդեցություն»:
Վեպի դատավճիռը ինքնին մի շարք փոփոխություններ մտցրեց Մեծ Բրիտանիայում անպարկեշտության մասին գործող օրենքում: Այս փոփոխություններից մեկը «սեփական կարծիքի» հայեցակարգն էր՝ ըստ որի, եթե ընթերցողը կամ ընթերցողների խումբը ցնցված է, զզվելի է համարում կամ պարզապես ատում է գիրքը, չի նշանակում, որ այս աշխատանքի նպատակը հանրությունն այլասերելն է կամ «ճիշտ ճանապարհից» շեղելը:
սեռական հեղափոխություն
«Լեդի Չաթըրլիի սիրեկանը» կարևոր դեր կատարեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած սեռական հեղափոխության գործընթացում: Առավել ճշգրիտ այդ դերակատարումը բնութագրել է Ֆիլիպ Լարկինը բանաստեղծություններից մեկում.
Սերն արթնացել է 1960 թվականին՝ Չաթըրլիի արգելքի ավարտի ու «Բիթլզների»-ի առաջին ալբոմի թողարկման ժամանակ: