Լեդի Գագան անսովոր հանդերձանոքվ է ներկայացել «The Chromatica Ball» ֆիլմի պրեմիերային։ Փոփ աստղն կրել է մեքենայի մասերից պատրաստված զգեստ: «Կարմիր գորգի վրա ինձ հարցրին, թե մեքենայի ո՞ր մասն է օգտագործված: Պատասխանեցի՝ չգիտեմ, ես մեխանիկ չեմ», - ինստագրամում գրել է երգչուհին։ 38-ամյա Գագան՝ հոլիվուդյան ամենահայտնի շիկահերը, մազերը սև է ներկել, հոնքերն էլ գունաբացել է:
«The Chromatica Ball» ֆիլմը կպատմի երգչուհու առաջին ստադիոնային շրջագայության մասին, որը սկսվել է 2020 թվականին և ներառել է 20 համերգ։