Logo

Հեյդի Լամար. կինոաստղից` գյուտարար

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 31.08.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Հեդի Լամար

Նոյեմբերի 9-ին 30-40-ականների դերասանուհի՝ Հեյդի Լամարի ծնդդյան օրը նշվում է որպես գյուտարարի օր: Ասում են՝ առանց Հեյդի Լամարի մենք չէինք ունենա GPS, Bluetooth, Wi-FI և CDMA: Արդյոք դա այդպես է, և ինչպիսի ներդրում է ունեցել կինոաստղը գիտության մեջ, պարզենք հիմա: 

Հեյդին փայլում էր էկրանին՝ խաղալով հիմնականում գեղեցիկ հիմար աղջիկների, բայց միևնույն ժամանակ հենց նա է մշակել «ցատկելու հաճախականությունների» տեխնոլոգիան, որը ստեղծեց ժամանակակից Wi-Fi-ի հիմքը: 

Ինչպես Լամարն էր ասում՝ «ցանկացած աղջիկ կարող է հմայիչ լինել. մնում է միայն ուղիղ կանգնել և հիմարություններ անել»: Հեյյդին տեխնիկական կրթություն չուներ։ Երիտասարդ հրեուհին սովորել է թատերական դպրոցում, իսկ ֆիլմերում առաջին անգամ նկարահանվել է 1930 թվականին՝ 16 տարեկանում։ Հեյդի Լամարը (Հեդվիգ Եվա Մարիա Քիսլեր)  ձեռք է բերել իր համբավը ավստրա-չեխոսլովակյան «Էքստազ» (1933) ֆիլմի շնորհիվ: Ժապավենն առաջին էրոտիկ ֆիլմն է։ Տեսարանը, որտեղ 19-ամյա աղջիկը 10 րոպե մերկ լողանում է անտառային լճում, ցնցել է այն ժամանակվա հանդիսատեսին, որը վրդովված էր նման էմանսիպացիայից, բայց ամեն դեպքում խմբերով հավաքվում էին կինոթատրոններում՝ հիանալու այսօրվա չափանիշներով բոլորովին անմեղ տեսարանով:

Հեդի Լամար 1

Ֆիլմի թողարկումից հետո ծնողները շտապ ամուսնացնում են իրենց դստերը։ Հեյդիի ամուսինն ավստրիացի միլիոնատեր Ֆրից Մանդլն էր, որը զբաղվում էր զենքի արտադրությամբ։ Խանդոտ ամուսինը փորձել է գնել կնոջ մասնակցությամբ սկանդալային ֆիլմի բոլոր օրինակները, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մեջ։ Մանդլը կնոջը վերաբերում էր որպես մեկ այլ թանկարժեք ձեռքբերման: Նա բառացիորեն ամենուր պարծենում է իր գեղեցկուհի կնոջով։ Հեյդին նույնիսկ ներկա է եղել զենքի մշակման վերաբերյալ հանդիպումներին: Ըստ լուրերի՝ նրանց այցելել են անձամբ Հիտլերն ու Մուսոլինին։ Լամարը նաև ուղեկցում էր Մանդլին ռազմական լաբորատորիաներ այցելությունների ժամանակ, որտեղ նա շատ բան է իմանում հականավային զենքերի շահագործման և ուղղորդման համակարգերի մասին: 

Հեյդին չէր կիսում ամուսնու քաղաքական հայացքները՝ նա ատում էր ֆաշիզմը։ Չորս տարի դժբախտ ամուսնությունից հետո, հասկանալով Եվրոպայի գլխին կախված ֆաշիստական ​​սպառնալիքի մասշտաբները, Լամարը որոշում է փախչել ԱՄՆ-ում գտնվող ամուսնուց։ Մի քանի անհաջող փորձերից հետո դերասանուհուն հաջողվել է. իրեն հանձնարարված սպասուհուն քնաբերով թմրեցնելուց հետո Հեյդին թաքուն դուրս է գալիս տանից և նստում Normandy շոգենավն ու ճանապարհ ընկնում Ամերիկա։ Բարեբախտաբար, Միացյալ Նահանգներում չեն մոռացել դերասանուհու մերկ հաղթանակը և անմիջապես առաջարկել են շահութաբեր պայմանագիր՝ խորհուրդ տալով միայն փոխել Հեդվիգ Եվա Մարիա Քիսլեր անունը «Հեյդի Լամար» հնչեղ կեղծանունով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Հեյդի Լամարն իր նորարարական գաղափարներով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ բարելավելու տորպեդների հեռակառավարումը, ինչպես նաև «հաճախականությամբ ցատկելու» տեխնոլոգիան։ Գյուտարարների խորհրդի վարչությունում քմահաճորեն ժպտացին և դերասանուհուն խորհուրդ տվեցին «օգնել» երկրին՝ փայլելով էկրանին։ Առաջինը, ով լրջորեն ընդունել է դերասանուհու գաղափարները, ավանգարդ կոմպոզիտոր Ջորջ Անթեյլն էր, որը նաև գյուտարար էր և լրագրող Esquire-ում և Coronet-ում։

Հեդի Լամար 2

Մեխանիկական դաշնամուրը դարձավ այն ծրագրավորվող սարքը, որի վրա էնտուզիաստները կատարում էին իրենց հետազոտությունները։ Մի քանի ամիս պահանջվեց գաղափարը վերջնական տեսքի բերելու համար։ Փորձարկելով գյուտը 12 մեխանիկական դաշնամուրի վրա՝ նորաստեղծ գիտական ​​դուետը արտոնագրել է գտածոն, այնուհետև այն անվճար նվիրել ԱՄՆ բանակին: Կառավարությունը սակայն չգնահատեց այն։ Միայն 1962 թվականին՝ Կուբայի ճգնաժամի ժամանակ, Հեյդի Լամարի գաղափարը օգտագործեցին ռազմական նպատակներով։

1990-ականներին որոշ էնտուզիաստներ, իմանալով անլար համակարգչային ցանցերի ակունքներում կանգնած դերասանուհու մասին, ցանկացան Հեյդի Լամարին առաջադրել Կոնգրեսի Պատվո մեդալի համար, բայց ապարդյուն: Միայն 1997 թվականին Electronic Frontier Foundation-ը 83 տարեկան դերասանուհուն մրցանակի արժանացրեց: Ի պատասխան՝ տիկինը միայն քմծիծաղեց՝ «Ճիշտ ժամանակն է»։

Հեդի Լամար 3

Իրականում Լամարն առաջինը չէր, ով զբաղվել է FHSS-ով (Frequency-hopping spread spectrum): Գաղափարն արդեն օդում էր՝ մարդկությունը նույն բացահայտումը կաներ առանց Հեյդիի և Ջորջի մասնակցության։ Բայց Հեյդիի պատմությունը միայն այն մասին չէ, թե ով է առաջինը հորինել FHSS-ը: Դա նաև հայրենասիրության, ճկուն մտածելու և աշխարհի մասին սեփական պատկերացումներից դուրս գալու ունակության մասին է: Լամարը արտոնագիր է նվիրել ԱՄՆ բանակին՝ նացիստների դեմ պայքարելու համար։

Լամարն ու Անթեյլն իրենց արտոնագիրը ներկայացրել են Փերլ Հարբորից ընդամենը 8 ամիս անց: Եթե ​​պատմությունն այլ կերպ ստացվեր, այս զարգացումը կարող էր փրկել հազարավոր ամերիկացի և բրիտանացի նավաստիների կյանքեր:

fastnews-ads-banner