Logo

Լևոն Ղոզյանն ու իր թիմը հաղթեցին ֆրանսիական «The Voice»-ում

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:10 / 05.05.2025Լուրեր
null

Լևոն Ղոզյանն ու իր թիմը՝ «Il Cello»-ն, հաղթել են ֆրանսիական 14-րդ «The Voice»-ում։ Նախագծի պատմության ընթացքում 1-ին անգամ հաղթեց ոչ թե անհատ կատարող, այլ՝ խումբ։ Եզրափակիչում «Il Cello»-ի մրցակիցներն էին Միքայել Գալլոն, Ջիանին և Մեգան։ Լևոնն ու ընկերները ելույթ ունեցան հյուր արտիստի և իրենց մարզչի հետ։ Լարա Ֆաբիանի հետ կատարեցին Թոմասո Ալբինոնիի «Adagio»-ն, իսկ մարզիչ՝ Ֆլորան Պանիի հետ երգեցին հատուկ իրենց համար գրված «Lo Le Canto Per Te» ստեղծագործությունը։ Ապա առանձին կատարեցին «Une femme»-ն։ «Այս երգը օրհներգ է, հարգանքի տուրք բոլոր կանանց՝ մեր մայրերին, քույրերին», - հայտարարեց Լևոն Ղոզյանը։ Երգի ավարտին՝ բեմ բարձրացան եռյակի՝ Լևոնի, Սեբաստիանի և Սալվադորեի մայրերը, տատիկները և նշանածները։ Լևոնը համբուրեց մորը և հուզված նշանածին՝ Շուշանիկին։ Հույն-ֆրանսիացի հաղորդավար Նիկոս Ալիագասը Լևոնին կոչ արեց չմոռանալ դուդուկը՝ համերգային շրջագայությունների ժամանակ։
Ֆլորան Պանին 11 անգամ մասնակցել է ֆրանսիական «The Voice»-ին, հաղթել՝ 6-ում։ Նա այժմ նախագծի ամենահաջողակ մարզիչն է։ Մասնագետը ծրագրում է տղաներին ներառել իր 2026 թվականի համերգային մեծ շրջագայությանը և օգնել ձայնագրել ալբոմ։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս անդրադարձել է Լևոնի թիմի հաղթանակին։ «Հայկական ծագումով մարսելցի Լևոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդով։ Նա «The Voice»-ի բեմ բարձրացավ Ֆրանս Գալլի «Évidemment» երգով՝ դուդուկի՝ հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որն անմոռանալի տպավորություն թողեց», - ասված է հաղորդագրությունում։

fastnews-ads-banner