Logo

Linkin Park-ը կթողարկի նախկինում չհրապարակված երգ «Meteora» ալբոմից

18:09 / 07.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Linkin Park-Lost

Ամերիկյան Linkin Park երաժշտական ​​խումբն իր սոցցանցային էջերում հայտարարել է «Lost» երգի թողարկման մասին։

Նախկինում չհրապարակված երգը ձայնագրվել է «Meteora» ալբոմի համար, որը թողարկվել է 2003 թվականին։ Խմբի ներկայացուցիչները ներկայացրել են թրեքից մի կարճ հատված, որում հնչում է հանգուցյալ վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի ձայնը, որը մահացել է 2017 թվականին։

«Lost»-ը կթողարկվի փետրվարի 10-ին։

«Meteora» ալբոմում ներառվել են «Numb», «Somewhere I Belong», «Faint» և «Breaking The Habit» երգերը։ Գործիքային «Session» կոմպոզիցիան 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի»-ի՝ «Լավագույն գործիքային ռոք-կատարում» անվանակարգում։

fastnews-ads-banner