Լիոնել Մեսսիի և նրա կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի սիրո պատմությունը նման է իդեալական ռոմանտիկ ֆիլմի սցենարի, իսկ մոլորակի լավագույն ֆուտբոլիստի նվիրվածությունն իր սիրելիին ուղղակի հիացմունքի է արժանի :
Լիոնելն ու Անտոնելան ծանոթ են մանկուց։ Աղջիկը ապագա աստղային ֆուտբոլիստի մտերիմ ընկերոջ զարմիկն էր։ Ինչ-որ պահի նրանց ճանապարհները շեղվել են՝ Մեսսին գնացել է Եվրոպա՝ խաղալու «Բարսելոնայում» և կառուցելու իր հաջող կարիերան, իսկ Անտոնելան մնացել է Արգենտինայում: Այնուամենայնիվ, նրանք դեռ պարբերաբար կապի մեջ են եղել։
Ամեն ինչ փոխվեց 2005 թվականին, երբ Ռոկուցոն ողբերգականորեն կորցրեց իր լավագույն ընկերուհուն, որը մահացել էր ավտովթարից: Մեսսին եկել էր աջակցելու Անտոնելային։ Հավանաբար հենց այդ ժամանակ էր, որ ռոմանտիկ զգացմունքները բռնկվեցին. ֆուտբոլիստի ապագա կինը չէր կարող չգնահատել նրա ուշադրությունն ու աջակցությունը դժվար իրավիճակում: Բայց ևս մի քանի տարի նրանք թաքցնում էին իրենց հարաբերությունները հանրությունից։ Նրանց մասին որպես զույգ բացահայտ խոսվել է 2009թվականին։ 2012 թվականին սիրահարները ունեցան իրենց առաջնեկին՝ որդի Տիագոյին։ 2015 թվականին ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Մատեոն, իսկ 2018 թվականի մարտին երջանիկ ծնողները ողջունեցին իրենց երրորդ ժառանգին՝ Չիրոյին։
Պաշտոնական հարսանիքը տեղի է ունեցել միայն 2017 թվականի հունիսի 30-ին։ Արարողությունը տեղի է ունեցել նրանց հայրենի քաղաքում, իսկ Արգենտինայում հարսանիքն անվանել են «դարի հարսանիք»։ Միջոցառմանը ներկա է եղել 260 հյուր, այդ թվում՝ Լուիս Սուարեսը, Ժերար Պիկեն և Շակիրան։
Մեսիի նվիրվածությունն իր կնոջն այնքան խորն է, որ նա երկար տարիներ խուսափել է այլ կանանց հետ ցանկացած ֆիզիկական շփումից: Նա վստահ է, որ կարող է դիպչել միայն իր Անտոնելային։
Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ աշխարհի երկրպագուները նրան չեն փորձարկել ու գայթակղել։ Ինչևէ, Մեսսին բացարձակապես անդրդվելի է։ Մի անգամ նա նույնիսկ արգելափակել է բրազիլացի ֆիթնես մոդել Սյուզի Կորտեսին, երբ նա դաջվածք է արել և Լիոնելին ուղարկել դրա լուսանկարը:
Երկրպագուները վաղուց են նկատել, որ այլ կանանց հետ լուսանկարներում Մեսսին երբեմն ֆիքսվում է բավականին տարօրինակ դիրքերում։ Նրա ձեռքերը սովորաբար կախված են կողքերից կամ թաքցնում է գրպաններում՝ ամեն ինչ, որպեսզի խուսափի մեկ այլ կնոջ պատահաբար գրկելուց:
Հաղորդվում է, որ այս պահվածքը կապված է Մեսսիի ցանկության հետ՝ պաշտպանվելու ԶԼՄ-ներում լուսանկարների սխալ մեկնաբանություններից և ակնարկներից։