Շվեյցարացի նկարիչ Ժան Էտիեն Լիոտարի «Շոկոլադով գեղեցկուհին»՝ նկարչի ամենահայտնի գործն է, որը պատկերվել է կտավի վրա պաստելային տեխնիկայով։
1745 թվականին ավստրիացի ազնվական Դիտրիխշտեյն դուքսը վիենական սրճարանում փորձեց շոկոլադե նոր ըմպելիքը, որի մասին այնքան շատ էին խոսում: Տաք շոկոլադե ըմպելիքը նրան մատուցում էր Աննա Բալտաուֆը՝ արքունիքի սնանկացած անդամ Մելդիոր Բալտաուֆի դուստրը։ Դուքսը գերված շոկոլադի համով, ինչպես նաև հմայված մատուցողուհու գեղեցկությամբ, հաշվի չառավ իր ընտանիքի կարծիքը և ամուսնացավ Աննայի հետ:

«Շոկոլադով գեղեցկուհին» կտավը դարձավ նոր դքսուհու հարսանեկան նվերը, որը դուքսը պատվիրվել էր երիտասարդ նկարիչ Լիոտարին։ Դիմանկարիչը հարսնացուին պատկերեց XVIII դարի սպասուհու հագուստով, հավերժացնելով՝ «սեր առաջին հայացքից» գաղափարը:
Նկարի ստեղծման մի շարք այլ պատմություններ ևս կան, որոնք կասկածի տակ են դնում կերպարի ինքնությունը ու անհասկանալի դարձնում նկարի հետագա ճակատագիրը:
Վենետիկում այս նկարը ձեռք է բերել կոմս Ֆրանչեսկո Ալգարոտտիին, ով արվեստի գործերի գիտակ էր և իր ձեռքբերումը գնահատել էր այսպես.
Ես գնել եմ հայտնի Լիոտարի պաստել աշխատանքը։ Այն կատարվել է աներևույթ գունային անցումների տեխնիկայով, լույսի և ստվերի հրաշալի խաղով։ Լինելով եվրոպական աշխատանք, պաստելը կատարված է չինական տեխնիկայով…Նկարում պատկերված է երիտասարդ գերմանացի սպասուհու դիմանկարը, որը տանում է ջրով և շոկոլադով բաժակներով սկուտեղը :

1765 թվականից նկարը գտնվում էր Դրեզդենի պատկերասրահում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները կտավը տեղափոխեցին Քյոնիգշտայնի ամրոց, որտեղ այն գտան սովետական զինվորները: Նկարը կրկին վերադարձվեց Դրեզդենի պատկերասրահ, որտեղ էլ այժմ ցուցադրվում է:

Դրեզդենում 1862 թվականին «Շոկոլադով գեղեցկուհին» նկարը տեսնում է «Baker’s Chocolate» ամերիկյան շոկոլադ արտադրող ընկերության նախագահ Հենրի Լ․ Պիրսը, որն այնքան է հավանում այս գործը, որ գնում է նկարի օգտագործման հեղինակային իրավունքը, դարձնելով այն բրենդ, ինչն այսօր ամենահինն է աշխարհում:


