Դերասանուհու և ռեժիսորի կրտսեր դուստրը դարձավ մեկ ամսական։ Լիզա Մորյակը և Սարիկ Անդրեասյանը ցույց են տվել, թե ինչ տեսք ունի աղջիկը։
Մայիսին Լիզա Մորյակը երկրորդ անգամ մայր դարձավ։ Նա ռեժիսոր Սարիկ Անդրեասյանից դուստր ունեցավ՝ Շարլիզին։ Հունիսի 10-ին, աղջիկը դարձավ մեկ ամսական։
«Բարև՛։ Մենք քեզ սպասում էինք։ Քո առաջին ամիսն անցավ հանգիստ ու լուռ։ Շնորհակալություն, որ հոգ տարար մեր մասին և թույլ տվեցիր քնել։ Շնորհակալություն, որ ունես պայծառ աչքեր, ինչպես քո մայրիկն ու հայրիկը խնդրել էին։ Շնորհակալություն, որ մեզ հետ ես։ Դու ընդամենը մեկ ամսական ես, բայց զգացվում է, որ միշտ մեզ հետ ես եղել։ Շնորհակալություն, որ չես նեղացել քո ավագ քրոջից, որը խանդի տեսարաններ է սարքում և թույլ չի տալիս, որ գրկենք քեզ։ Մենք սիրում ենք քեզ։ Մեծացիր, մեր հրեշտակ՛», - գրել են ծնողները։