
տուր
01 Հունվար 1970 - 12:50

- 

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը պատմել է, թե որքան դժվար է եղել պաշտպանվել Մոհամեդ Սալահի դեմ խաղալիս: 2014/15 մրցաշրջանում բրազիլացին ու եգիպտացին միասին հանդես են եկել «Չելսիում»:
Շատ եմ տուժել մարզումների ժամանակ Սալախի դեմ պաշտպանվելիս: Մարզումների ժամանակ նա կարծես Մեսին լիներ: Չեմ կատակում: Կարող եք հարցնել ցանկացածից:
Երբ Մոն տեղափոխվում էր «Ֆիորետնինա», նրան հարցրեցի, թե ինչու է նման քայլի դիմում: Ինչպե՞ս է հեռանում «Չելսիի» պես ակումբից: Նա պատասխանեց, որ նրան խաղաժամանակ է հարկավոր:
Սալահը երբեք փողերի հետևից չի գնացել, այլ ձգում էր ցույց տալ, թե ինչի է ընդունակ խաղադաշտում»,- The Guardian-ի հետ զրույցում ասել է բրազիլացին: