Logo

Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 06.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
FDC833A6 CCC4 4209 8A2D C2202FF8CCEE - Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Gay.it պարբերականին տված հարցազրույցում ռեժիսոր Լուկա Գուադանյինոն պատմել է, որ հաստատում է «Կանչիր ինձ քո անունով» / “Call Me By Your Name” հաջողած մելոդրամայի սիքվելի լուրը և նշել, որ երկրորդ ֆիլմում մենք կրկին կտեսնենք դերասաններ Արմի Համերին և Թիմոթի Շալամեին, որոնք առաջին մասում մարմնավորել էին գլխավոր հերոսներ Օլիվերին և Էլիոյին։

Ռեժիսորը նաև նշել է, որ ստիպված դադարեցրել է ֆիլմի հետ կապված աշխատանքը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ «Ես պատրաստվում էի Միացյալ Նահանգներ մեկնել, որտեղ պետք է հանդիպեի ֆիլմի սցենարիստին, ում շատ եմ սիրում, սակայն անունը դեռևս չեմ ուզում հրապարակել։ Պետք է միասին քննարկեինք երկրորդ մասի հետ կապված գործընթացը, սակայն ամեն ինչ չեղարկվեց։ Իհարկե, մեծ բավականություն է աշխատել Թիմոթի Շալամեի, Արմի Համերի, Մայքլ Սթուլբարգի, Էսթեր Գարելի և մյուս դերասանների հետ,-նշել է ռեժիսորը։Իրենք բոլորն էլ լինելու են նոր ֆիլմում»։

 

D7BF6AAB 8EA9 4445 817F 77CD931AF759 960x639 - Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն

 

Գուադանյիոն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է ֆիլմի սիքվելի վրա։ 2019-ի աշնանը գրող Անդրե Ասիմանը, որի վեպի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը, ավարտին է հասցրել պատմության երկրորդ մասը։

Սակայն այժմ հայտնի չէ, արդյոք Գուադանյինոն հետևելու է Ասիմանի նոր գրքին, թե շարունակելու է պատմությունը սեփական տեսլականին համաձայն։


fastnews-ads-banner