Նոյեմբերի 15-ին ծնվել է հեռուստահաղորդավար, մոդել Լուսինե Թովմասյանի դուստրը: Լուսինեի երրորդ երեխան վաղաժամ է լույս աշխարհ եկել. այդ մասին նա պատմել է իր ինստագրամյան էջում: Մոդելը մանրամասն կիսվել է իր ծննդաբերության մասին մանրամասներով և շնորհակալություն հայտնել իր բժշկին:
Դժվարություններն արդեն անցյալում են, Լուսինեն իր փոքրիկի հետ տանն է: Մոդելն անկեղծանում է, որ երբեք չէր կարող պատկերացնել՝ ծննդաբերությունը կարող է անցնել այդքան հեշտ, պարզ և արագ.
«Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 12-ին, երբ իմ պուճուրը որոշեց, որ ուզում է շուտ հանդիպել մեզ: Երկու օր լարված և անհանգիստ փորձում էինք հետաձգել ծննդաբերությունը»,- անկեղծացել է Լուսինեն.
Վիդեոհոլովակին կից նա գրել է.
«Սա էլ իմ պուճուրիկի լույս աշխարհ գալու փոքրիկ, բայց այնքան մեծ ու տաք պատմությունը»:

