Logo

Լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

17:48 / 28.03.2024Լուրեր
null

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն: Այն կազմելու և հրատարակելու հուշագիրը մարտի 20-ին ստորագրել են «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: Համաձայն պայմանավորվածության՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմաժանր ժողովածուն կլինի գիտական հրատարակություն և կընդհանրացնի նրա գործիքային, նվագախմբային և վոկալ գործերը։ Տեքստերը կազմվելու են համադրելով տարբեր աղբյուրներ՝ ձեռագրեր, վաղ հրատարակություններ, ինչպես նաև հեղինակային ձայնագրություններ: Ժողովածուն կընդգրկի նաև նախկինում չհրատարակված գործեր (վաղ դաշնամուրային ստեղծագործություններ, լարային քառյակներ, խոշոր նվագախմբային պարտիտուրաներ), ինչպես նաև աշխատանքներ վաղեմի պարբերականներից և նոտային հրատարակություններից:

fastnews-ads-banner