Logo

Մադոննան հոսպիտալացումից հետո հետաձգել է համերգային շրջագայությունը

13:04 / 29.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երգչուհի Մադոննան բակտերիալ վարակի պատճառով հոսպիտալացվելուց հետո հետաձգել է իր Celebration համաշխարհային շրջագայությունը, գրում է NME-ն։

Աստղը համերգային շրջագայության պետք է մեկներ հուլիսին։ Մադոննան պլանավորում էր իր առաջին համերգն անցկացնել հուլիսի 15-ին՝ Վանկուվերում։ Նաև շրջագայության շրջանակներում կատարողը պետք է ելույթ ունենար Նյու Յորքում, Չիկագոյում, Մայամիում, Վաշինգտոնում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում և այլ քաղաքներում մինչև հոկտեմբերի սկիզբը։

Մադոննայի մենեջեր Գայ Օսիրին հայտնել է, որ իր առողջական վիճակի պատճառով շրջագայությունը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Նա երկրպագուներին հորդորել է հետևել ընթացքին և խոստացել, որ երգչուհու թիմը հնարավորինս շուտ կհայտարարի ելույթների նոր ժամկետները։

Հունիսի 28-ին Մադոննայի մենեջերը հայտնել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել։ Օսիրին ասել է, որ հունիսի 24-ին արտիստի մոտ «լուրջ» բակտերիալ վարակ է առաջացել, որը նրան մի քանի օր պահել է վերակենդանացման բաժանմունքում։ Մենեջերի խոսքով՝ երգչուհու վիճակը բարելավվում է, սակայն նա դեռ բժիշկների հսկողության տակ պետք է մնա։

fastnews-ads-banner