- Ես միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ և երբեք չեմ պատրաստվում փոխվել:
- Ես ֆեմինիստ չեմ, ես հումանիստ եմ:
- Շիկահեր լինելը բոլորովին ուրիշ հոգեբանական վիճակ է: Շիկահեր լինելու հնարավորությունը անհավանական սեքսուալություն է հաղորդում կնոջը:

- Իմ սիրելի քաղաքը Հռոմն է: Այն չափազանց գեղեցիկ է, ճարտարապետությունը՝ հիասքանչ, ուտելիքը՝ համեղագույն:

- Տանել չեմ կարողանում սունկ և խխունջներ: Դրանք նույն փսլիքներն են, ուղղակի շատ թանկ:
- Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը, երբ ծնվեցին երեխաներս և երբ ես ամուսնանում էի:

- Մարմնիս ամենասիրելի հատվածը աչքերս են, չսիրելին՝ պարուհու ոտքերս: Դրանք ուղղակի անտանելի են:

- Ես հասկացել եմ, որ ամուսնությունը երկար չի ձգվում, եթե դուք միայն մեկ սանհանգույց ունեք: Մենակ ապրելու ամենամեծ առավելությունն այն է, որ երբեք ստիպված չես լինում վռնդել բաղնիքից ինչ-որ մեկին, երբ ուզում ես մենակ մնալ:
- Ամուսնության մեջ ինձ ամենաշատ դուր է գալիս, որ ինձ «կին» են կոչում: Շա՜տ է դուր գալիս:


- Աշխարհի ամենաամեղ ուտելիքները, որ կազմվացքն են փչացնում, պիցան է, կարտոֆիլ-ֆրին և չիպսը: Ես դրանց համար խենթանում եմ:

- Ես հեռուստացույց քիչ եմ նայում: Սիրում եմ միայն սերիալներ «Իսկական դետեկտիվը» (True Detective) և «Անկումը» (The fall)` Ջիլիան Անդերսոնի հետ: Նա այդ ֆիլմում հրաշալի է խաղում:
- Ողջ կյանքիս երազանքը ռեփեր Դրեյքի հետ հանդիպման գնալն է ու նրան համբուրելը: (Ի դեպ, Մադոննան իր երազանքը կատարել է համերգներից մեկիի ժամանակ՝ դառնալով բազմաթիվ քննադատությունների և ծաղրանքների զոհ: Բանն այն է, որ Դրեյքին համբուրելուց հետո, կանադացի ռեփերը զզվանքով փակում է բերանը):

- Երևի բոլորը մտածում են, թե ես նիմֆոմանուհի եմ, որ ես անհագ սեքսուալ ցանկություններ ունեմ, բայց, անկեղծ ասած, ես ավելի նախընտրում եմ գիրք կարդալ:
- Իմ կյանքում շատ են վատ և տհաճ դեպքերը: Սակայն չեմ ուզում որ ինչ-որ մեկն ինձ խղճա, քանի որ ես էլ ինձ չեմ խղճում:
- Կյանքիս ամենատհաճ պահը՝ բեմից ընկնելս էր:

- Ես կլաուստրոֆոբիա ունեմ. չեմ սիրում փոքր, փակ տարածություններում և ամբոխի մեջ լինել:
- Ինձ համար լավագույն հանգիստը ողջ օրը անկողնում մնալը, հին ֆիլմեր դիտելը, ուտելը և երեխաներիս հետ լինելն է:
Us Weekly ամերիկյան ամսագրին տված հարցազրույցից…

