Logo

Մահացել է 1960-ականներին Ուենսդեյ Ադամսին մարմնավորած Լիզա Լորինգը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 30.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Լիզա Լորինգ

64 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիզա Լորինգը, հայտնում է Deadline-ը:

Նրա մտերիմ ընկերուհի Լոր Ջեյքոբսոնի խոսքով՝ որոշվել է անջատել դերասանուհուն միացված կենսապահովման սարքը:

«4 օր առաջ Լիզան ծանր կաթված տարավ՝ ծխելու և արյան բարձր ճնշման պատճառով։ Նա 3 օր միացված էր կենսապահովման սարքին։ Լիզայի ընտանիքը դժվար որոշում է կայացրել սարքն անջատելու հարցում, նա մահացել է երեկ երեկոյան»,- ասել է Ջեյքոբսոնը։

Լորինգն առավել հայտնի է «Ադամսների ընտանիքը» սերիալում Ուենսդեյ Ադամսի դերով, որը հեռարձակվել է 1960-ականներին: 1977 թվականին դերասանուհին կրկնել է Ուենսդեյի դերը «Հելոուինը նոր Ադամս ընտանիքի հետ» ֆիլմում: 

 

fastnews-ads-banner