ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Ռոբերտա Ֆլեքը, որը հայտնի է իր «The First Time Ever I Saw Your Face» և «Killing Me Softly with His Song» հիթերով։
Այս մասին հայտնում է Variety-ն ՝ վկայակոչելով նրա ներկայացուցչին։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Ռոբերտա Ֆլեքը մահացել է առավոտյան՝ 2025 թվականի փետրվարի 24-ին», - ասվում է հայտարարության մեջ։
Մահվան պատճառը չի նշվում։


