Logo

Մահացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը

22:42 / 17.07.2025Լուրեր
null

Հուլիսի 17-ին կյանքից հեռացել է «Արցախի այաներ» համույթի անդամ, ԱՀ վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը: տեղեկությունը հայտնել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։ «Նրա ներկայությամբ Արցախի այայի կերպարը վեր էր ածվում կենդանի խորհրդանիշի՝ խոհեմության, մայրական ջերմության, կորովի ու ուժի։ Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։ Անահիտ Հովսեփյանի կորստով մենք զրկվում ենք ոչ միայն համույթի անդամից, այլ մի ամբողջ մշակութային կերպարից, որը հանդիսատեսի և մեր սրտերում մնալու է որպես Արցախի հոգեղեն այա», - նշված է կազմակերպության էջում։

fastnews-ads-banner