Logo

Մահացել է աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը

15:59 / 19.05.2025• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտնում է. «Մեծ ցավով տեղեկացանք, որ այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական պարգևների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը (1927-2025թթ)»:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը խորը վշտով սգում է լեգենդար արտիստի կորուստը:

Օպերային թատրոնի բեմում մեծանուն բալետմայստերի լեգենդար բեմադրությունը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, ամենապահանջված և սիրված ներկայացումներից է:

fastnews-ads-banner